ՀՀ և ԱՀ նախագահներն այցելել են Արցախի հարավ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ՀՀ և ԱՀ նախագահներն այցելել են Արցախի հարավ

ՀՀ և ԱՀ նախագահներն այցելել են Արցախի հարավ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին դեկտեմբերի 2-ին այցելել են հանրապետության հարավային թեւում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին:

Նախագահները դիտել են զորավարժություններ, ներկա գտնվել զորանոցի եւ մի շարք օբյեկտների բացման հանդիսավոր արարողություններին, ինչպես նաեւ մասնակցել զինծառայողների համար կառուցված նոր բազմաբնակարանոց շենքի բնակարանամուտին:

1