ՀՀ ՊՆ-ն հերքում է հայկական դիրքերին հասցված հրետանային հարվածի մասին լուրը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՀՀ ՊՆ-ն հերքում է հայկական դիրքերին հասցված հրետանային հարվածի մասին լուրը

ՀՀ ՊՆ-ն հերքում է հայկական դիրքերին հասցված հրետանային հարվածի մասին լուրը

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է Ադրբեջանի պաշտպանության գերատեսչության տարածած տեղեկատվությունն այն մասին, թե այսօր ադրբեջանական բանակը հրետանային կրակով Արցախի Հանրապետությունում տեղակայված մարտական հենակետ է ոչնչացրել:

«Ադրբեջանի կողմից տարածած տեսանյութը ապատեղեկատվություն է։ Անգամ հրետանային կրակ չի եղել»,-գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում:

Նշենք, որ այսօր Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, ըստ որի ադրբեջանական հրետանին ԱՀ-ում տեղակայված հայկական մարտական հենակետ է ոչնչացրել՝ հայկական կողմի պատճառելով 5 մարդկային կորուստ:

1