ՀՀ խորհրդարան են անցել երեք քաղաքական ուժեր` «Իմ քայլը», ԲՀԿ, ԼՀԿ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ՀՀ խորհրդարան են անցել երեք քաղաքական ուժեր` «Իմ քայլը», ԲՀԿ, ԼՀԿ

ՀՀ խորհրդարան են անցել երեք քաղաքական ուժեր` «Իմ քայլը», ԲՀԿ, ԼՀԿ

ԿԸՀ նիստի ժամանակ  ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ առավոտյան ժամը 8:00-ին ավարտվել էր քվեարկության արդյունքների ամփոփումը, որով էլ ԿԸՀ-ն կազմեց արձանագրություն նախնական արդյունքների վերաբերյալ:

«ԿԸՀ-ն արձանագրում է, որ ընտրողների ընդհանուր թիվը 2 591 276 է, քվեարկության օրը լրացուցիչ ցուցակում եղել է 131 ընտրող, շրջիկ արկղով ընտրողների թիվը 1209 է եղել, էլեկտրոնայինով` 504: Ընդհանուր ընտրողների թիվը` 2 593 120, ընտրություններին մասնակցել է 1 262 164 քաղաքացի կամ 48.67%-ը»,- ասաց Մուկուչյանը:

Նա հայտնեց, որ անվավեր քվեաթերթիկների թիվը 4 675 է, և ներկայացրեց ընտրությանը մասնակից քաղաքական ուժերին կողմ քվեարկած ընտրաթերթիկների թիվը:

Եվ այսպես`

ՀՀԿ օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիներից 59 608-ը կամ  4.7%-ը:

ՔՈ օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած ընտրողներից 8 533-ը  կամ 0.68%-ը:

ՀՅԴ օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիներից 48 822-ը կամ 3.89% -ը:

«ԻՄ քայլ»-ը դաշինքի օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած քաղաքացիներից 884 849-ը կամ 70.44%-ը:

ԼՀ-ի օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած ընտրողներից 80 049-ը կամ 6.37% -ը:

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիներից  6 460-ը կամ 0.51%-ը:

«Ազգային առաջընթաց» կուսակցության օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիներից 4 122-ը կամ  0.33%-ը:

«Մենք» դաշինքի օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիներից 25 174-ը կամ 2%-ը:

ՕԵԿ-ի օգտին քվեարկել է ընտրության մասնակցած քաղաքացիներից 12 390-ը կամ կամ 0.99%-ը:

«Սասնա ծռեր»  կուսակցության օգտին քվեարկել է ընտրության մասնակցած քաղաքացիներից 22 868-ը կամ 1.81%-ը:

ԲՀԿ-ի օգտին քվեարկել է ընտրության մասնակցած քաղաքացիներից 103 837-ը  կամ 8.27%-ը:

Մուկուչյանի տեղեկացմամբ անճշտությունների գումարային չափը 521 է:

1