ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անց են կացնում դասընթացներ և անվճար խորհրդատվություններ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անց են կացնում դասընթացներ և անվճար խորհրդատվություններ

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անց են կացնում դասընթացներ և անվճար խորհրդատվություններ

Սեպտեմբերի 22-ին և 23-ին Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում  Հայաստանի Հանրապետության «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ժամանած օրթոպեդ-վնասվածքաբանի, ընդհանուր վիրաբույժի, ուրոլոգի, պրոկտոլոգի, գաստրոէնտերոլոգի, քիթ-կոկորդ-ականջաբանի, նյարդաբանի, էնդոկրինոլոգի, համակարգչային տոմոգրաֆիստի, սոնոգրաֆիստի, թոքաբանի, ինչպես նաև Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում` գինեկոլոգի և Մաշկավեներոլոգիական դիսպանսերում` մաշկաբանի կողմից անվճար հիմունքներով իրականացվում են քաղաքացիների ընդունելություն, խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում նաև վիրահատություններ:

Բացի դրանից ժամանած մասնագետները Արցախի իրենց գործընկերների համար անց են կացնում դասընթացներ:

«Մեր դասընթացները նպատակ ունեն գիտական նորություններ ներկայացնել մեր գործընկերներին՝ հասանելի դարձնելու այս ոլորտում նորությունները»,- նշել է «Շենգավիթ» Բուժկենտրոնի ծառայության ղեկավար, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի Անէսթեզիլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի դոցենտ, Բժշկական գիտությունների թեկածու Աշոտ Ամրոյանը:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում աշխատող ուրոլոգ Շահեն Դանիելյանը խորհրդատվություններ անցկացնող բժիշկներից է. «Այստեղ ենք մեր կոլեգաներին, տեղացի բժշիկներին օգնելու համար: Խորհրդատվություններ ենք կատարում, անհրաժեշտության դեպքում՝ նաև վիրահատություններ»:

Թոքաբան Մարինե Պետրոսյանն արդեն երրորդ անգամն է նման առաքելությամբ Արցախում: «Ժամանակակից հնարավորությունների պայմաններում կարող ենք համաշխարհային մակարդակով կատարվող քննարկումները ծավալել նաև այստեղ: Ուզում եմ, որ մեր հիվանդները համոզված լինեն, որ եվրոպական լավագույն կլինիկաներում ստանալիք բուժումը մենք կարող ենք իրականացնել այստեղ»,- ավելացրել է Մարինե Պետրոսյանը:

DSC_0669

1