ՀՀ եւ ԼՂՀ արտգործնախարարների հանդիպումը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » ՀՀ եւ ԼՂՀ արտգործնախարարների հանդիպումը

ՀՀ եւ ԼՂՀ արտգործնախարարների հանդիպումը

Նոյեմբերի 10-ին կայացավ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Կարեն Միրզոյանի հանդիպումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ կայքը:

 

Նախարար Նալբանդյանը շնորհավորեց ԼՂՀ նախարարին պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ` մաղթելով հաջողություններ:

 

Նախարարները մանրամասն քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:

 

 

Հանդիպմանը երկուստեք կարեւորվեց ՀՀ եւ ԼՂՀ արտաքին գործերի
նախարարությունների միջեւ համագործակցության խորացումը, քաղաքական
խորհրդատվությունների պարբերական անցկացումը:

 

 

ՀՀ ԱԳ նախարարն Արցախի իր պաշտոնակցի հետ մտքեր փոխանակեց տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:

 

 

Հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարարի անունից տեղի ունեցավ ընդունելություն` ԼՂՀ արտգործնախարարի պատվին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, որի ընթացքում Կարեն Միրզոյանին հանձնվեց ՀՀ արտգործնախարարության պատվո հուշամեդալը:

1