ՀՀ ազգային փոքրամասնությունների այցը Արցախ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » ՀՀ ազգային փոքրամասնությունների այցը Արցախ

ՀՀ ազգային փոքրամասնությունների այցը Արցախ

Նոյեմբերի  2-ից  4-ը  «Հայասա»  Երիտասարդական  հասարակական կազմակերպության 10 հոգանոց պատվիրակությունը  ԼՂՀ  նախագահի  խորհրդական  Գ.  Գաբիելյանցի հրավերով  այցելել է Արցախ:

 

Այցի հիմանական  նպատակն  էր  ԼՂՀ  երիտասարդական սեկտորի հետ կապերի ամրապնդումն ու համատեղ ծրագրերի քննարկումն ու մշակումը:

 

 <<Հայասա>> երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ  Սուրեն  Մկրտչյանի խոսքերով`  իրենց այցելության  ընթացքում  <<Հայասա>> կազմակերպությունը,  որպես  ՀՀ  ազգային փոքրամասնությունների  երիտասարդներին  միակ  համախմբող  կառույց,  հանդես է եկել առաջարկով`  տեղի  ազգային  փոքրամասնությունների  երիտասարդների  ակտիվությունը  բարձրացնելու  նպատակով: 

 

Ծրագրի  շրջանակներում կազմակերպության անդամները հանդիպումներ են ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի, նախագահի խորհրդականի, Մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարի եւ երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների հետ:

 

Ա. ԱԶԱՏՅԱՆ

1