Հերթական հանդիպումն ուղեկցվեց համերգային ծրագրով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հերթական հանդիպումն ուղեկցվեց համերգային ծրագրով

Հերթական հանդիպումն ուղեկցվեց համերգային ծրագրով

ԼՂՀ Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության նախաձեռնությամբ ապրիլի 30-ին Արցախի Մարտունի քաղաքում տեղի ունեցավ ժողովրդի հետ խմբակցության պատգամավորների հերթական հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը, խմբակցության անդամներ Դավիթ Իշխանյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, պատգամավորներին ուղեկցում էր Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը:

Մարտունեցիներին շնորհավորելով աշխատավորների միջազգային տոն օրվա, նաև առաջիկա մայիսյան տոների կապակցությամբ, Դավիթ Իշխանյանը նշեց, որ հանդիպումը նպատակ ունի ներկայացնելու ԼՂՀ ԱԺ-ի և մասնավորապես «Դաշնակցություն» խմբակցության գործունեությունը 6-ամսյա կտրվածքով. նախորդ հանդիպումը կայացել էր հոկտեմբեր ամսին:

Դավիթ Իշխանյանը ներկայացրեց ԼՂՀ Ազգային Ժողովի կատարած աշխատանքները, վերջերս ընդունված օրինագծերը, նաև դրանց վերաբերյալ խմբակցության դիրքորոշումը: Պատգամավորը ներկայացրեց նաև մինչ այդ բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ տարված աշխատանքները, պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:

Մարտունու հասարակությանը տոնական տրամադրություն հաղորդելու համար հանդիպումից հետո կայացավ համերգ, որի ընթացքում ելույթ ունեցան սիրված երգիչներ Մկրտիչ Մկրտչյանը, Արսեն Գրիգորյանը և «Մենք ենք մեր սարերը» ազգագրական երգի-պարի պետական համույթը:

1