Հաց բերողը՝ Արթուր Սարգսյանը, մահացավ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հաց բերողը՝ Արթուր Սարգսյանը, մահացավ

Հաց բերողը՝ Արթուր Սարգսյանը, մահացավ

Քիչ առաջ «Արմենիա» ԲԿ-ում մահացել է «Սասնա ծռեր» խմբին հաց հասցրած ազատամարտիկ Արթուր Սարգսյանը: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց «Արմենիա» բժշկական կենտրոնի բուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունը բավարարել էր մի քանի տասնյակ պատգամավորների երաշխավորության միջնորդությունն ու Արթուր Սարգսյանին ազատ արձակել: Նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից անմիջապես տեղափոխել էին «Արմենիա» ԲԿ, որտեղ նրան երեկ վիրահատել էին: Բժիշկներին, սակայն, նրա կյանքը փրկել չհաջողվեց:

«Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Սակայն փետրվարի 9-ին նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոցը` կալանքը:

1