Հացի համայնքն ունի նոր հանդիսությունների սրահ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հացի համայնքն ունի նոր հանդիսությունների սրահ

Հացի համայնքն ունի նոր հանդիսությունների սրահ

Մարտունու շրջանի Հացի համայնքի բնակիչներն այլեւս ստիպված չեն լինելու իրենց միջոցառումները գյուղից դուրս կազմակերպել: Հայրենի գյուղի ապագան ուրվագծող բարերար Նելսոն Սարգսյանը հերթական բարեգործությունն է բերել՝  նոր հանդիսությունների սրահ:

«Վերջին շրջանում սովորություն է դարձել ուրախության միջոցառումները՝ հարսանիքը, կնունքը, ծնունդը,  Ստեփանակերտում նշելը: Ինձ համար դա խորթ էր եւ անընդունելի»,- նշում է բարերար Նելսոն Սարգսյանը:

Հանդիսությունների սրահի կառուցման ծրագիրը Նելսոն Սարգսյանի առաջին ծրագիրը չէ: 2-րդ համաշխարհային պատերազմի եւ Արցախյան ազատամարտում ընկածների հիշատակին կառուցված  հուշահամալիրը նույնպես իր գաղափարն էր եւ մայիսի 1-ին կայացած հանդիսությունների սրահի պաշտոնական բացման արարողությունը սկսվել է հենց այնտեղից:

IMG_0132

IMG_0129

Միջոցառմանը ներկա ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը,  ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության մի շարք պատգամավորներ, կառավարության անդամներ, բարերարի ընտանիքը, հյուրերը եւ համագյուղացիները ծաղիկներ են խոնարհել հուշահամալիրում եւ հարգել հանուն հայրենիքի ընկածներին:

IMG_0106

IMG_0108

IMG_0117

IMG_0112

Հանդիսությունների սրահի կարմիր ժապավենը կտրել են բարերարն ու Հացի համայնքի ղեկավարը: Այնուհետեւ հյուրերի  եւ ամբողջ գյուղի բնակիչների համար նախատեսվել է հյուրասիրություն՝ ՀՀ վաստակավոր արտիստներ՝ Մկրտիչ Մկրտչյանի,   Արսեն Գրիգորյանի եւ «Մենք ենք մեր սարերը» ազգագրական երգի-պարի պետական համույթի մասնակցությամբ: Ուրախության սեղանի գլխովոր կենացը՝ գյուղը շեն պահող մարդկանց կենացն էր՝ բարերարի գլխավորությամբ:

IMG_0226

Նորաբաց հանդիսությունների տան առաջին տոնախմբությունը սկսել են կատարվածի գնահատականով: Նելսոն Սարգսյանն արժանացել է Վարչապետի հուշամեդալին: Գործարարը վստահեցրեց, որ այսպիսով չի ավարտելու իր աշխատանքները Հացիում:

IMG_0171

Իսկ մինչ մեծերը հավաքվել էին սեղանի շուրջ, հացեցի փոքրիկները, ուտելիքը ձեռներին, շտապում էին բնության գրկում ուրախությունը տոնելու:

IMG_0191

Հ.Գ.Հացեցի 5 զույգ ամռանը  պատրաստվում է ընտանիք կազմել՝ հանուն վաղվա վառ գալիքի:

1