Հացի գյուղում կայացել է նոր ջրագծի բացման արարողություն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հացի գյուղում կայացել է նոր ջրագծի բացման արարողություն

Հացի գյուղում կայացել է նոր ջրագծի բացման արարողություն

Հոկտեմբերի 5-ին Մարտունու շրջանի Հացի գյուղում կայացել է Շվեյցարական «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված խմելու ջրի խողովակաշարի բացման հանդիսավոր արարողությունը:  Գյուղի նոր ջրագծի բացման արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, տվյալ ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Դավիթ Իշխանյանը, ծրագրի հովանավորներ, հյուրեր:

Ավելացնենք, որ «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամը ստեղծվել է Ժակ և Դանիել Մարտենների կողմից՝ ի հիշատակ նրանց որդու: Հիմնադրամը շուրջ 10 տարում համաֆինանսավորել է Արցախի 12 բնակավայրերի ջրագծերի կառուցման աշխատանքները՝ բարերար Ժակ Մաթոսյանի ակտիվ աջակցությամբ:

22154506_762199007300545_7570355623795878791_n

1