Հացին ու հացեցին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հացին ու հացեցին

Հացին ու հացեցին

Այն, որ ղարաբաղցիները տարբերվում են իրենց հյուրասիրությամբ, անժխտելի փաստ է: Սակայն, որ հյուրասեր լինելու՝ հացով լինելու /ղարաբաղյան բարբառ/ «պատճառով» համայնքը կարող է անվանվել Հացի, Արցախյան իրականության համար եւս եղելություն է:

IMG_0216

Մայրաքաղաք Ստեփանակերտից 48 կմ հեռավորության վրա է գտնվում Մարտունու շրջանի Հացի համայնքը:

Համայնքում բնակվում  է 234 մարդ, կա 63 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ եւ հողագործությամբ։ Աշխատանքի փնտրտուքով, սակայն, ոմանք տեղափոխվում են համայնքից:

IMG_0164

«Գյուղն ու խնդիրները հոմանիշ բառեր են: Պետք է կարողանալ հարմարվել եւ աշխատել, որպեսզի ապրես,- ասում է հացեցի  Մարինե Պետրոսյանը եւ ավելացնում,- բոլորն են ուզում քաղաքում ապրել, սակայն պետք է ստեղծվեն աշխատատեղեր, որպեսզի գյուղից հեռացող  չլինի»:

IMG_0247

Համայնքի ղեկավար Ալեքսանդր Ղազիյանի կես կատակ- կես լուրջ ասում է, որ համայնքային կենտրոնի կառուցումից հետո գյուղի երիտասարդներն այլեւս պատճառաբանությունններ չունեն չամուսնանալու համար:

IMG_0162

«Գյուղի ապագան կախված է բնակչության թվից: Ինչքան շատ երեխա ունենանք, այնքան գյուղը կհարատեւի»,-ասում է  Ա.Ղազիյանը:

IMG_0273

Հացիի միջնակարգ դպրոցում սովորում է 11 աշակերտ, աշխատում՝ 12 ուսուցիչ: Ունեն եռկոմպլեկտ դասարաններ, սակայն  դպրոցի տնօրեն Սուսաննա Գրիգորյանն ասում է, որ չնայած դրան երեխաներն ազգային մտածողությամբ եւ ուսումնական ծրագրերի յուրացման տեսակետից բավականին լավ արդյուքններ են գրանցում: 9-րդ դասարանն ավարտելուց հետո հացեցի աշակերտներն ուսումը շարունակում են Նորշենի դպրոցում:

IMG_0191

10-ամյա Հայկը հաճախում է նաեւ Նորշենի Ուշու Քունգ ֆու-ի խմբակ: Երազում է սպորտսմեն դառնալ: Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակելու է բարձրագույնում: Ավարտելուն պես՝ վերադառնալու է գյուղ:

«Մեր գյուղը շատ եմ սիրում: Ամենասիրունն է»,- ասում է Հայկը:

IMG_0178

Լուսինե Թեւոսյան

1