Ապառաժ թերթի հարցերին պատասխանում է Եվրախորհրդարանի պատգամավորը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » Ապառաժ թերթի հարցերին պատասխանում է Եվրախորհրդարանի պատգամավորը

Ապառաժ թերթի հարցերին պատասխանում է Եվրախորհրդարանի պատգամավորը

Հաշվի առնելով վերջին շրջանում  մեծ ծավալներ ընդգրկող ադրբեջանական հակահայ քարոզչությունն արտասահմանյան երկրներում՝ <<Ապառաժ>> թերթը ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի միջոցով հարցադրումներով դիմել է Եվրախորհրդարանում Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Քիրիաքոս Տրիանտաֆիլիդեսին, ով վերջերս հյուրընկալվել էր  Արցախի Հանրապետությունում:

 

 — Հարգելի պարոն Տրիանտաֆիլիդես, ինչպես եք տեսնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ադրբեջանական ագրեսիայից հետո անցած  տարիների պայքարը՝ ուղղված երկրի վերակառուցմանը:

 

— Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարը՝ մի հերոսական ժողովրդի արժանի ջանք է՝ վերակառուցել իր երկիրը և միավորել ներկան անցյալի հետ: Նրանց երկիրը, դաշտերը, սարերն ու քաղաքներն պատկանում  իր ժողովրդին: Նրանց ապագան նրանց է պատկանում, և նրանց հավատարմությունն իրենց պայքարին՝ դրա ամենամեծ երաշխիքն է:

 

 — Արդյո՞ք  ժամանակը չէ, որպեսզի Եվրոպան, հատկապես Եվրամիությունն ուղղակիորեն մասնակցեն և ներգրավվեն Արցախի հարցում երկարատև ու արդար լուծում գտնելու համար:

 

 — Ժամանակն է, որպեսզի Եվրամիությունը համագործակցի տարածաշրջանում հետաքրքրություն ունեցող երկրների հետ՝ հակամարտությանը երկարատեւ  ու արդար լուծում տալու համար: Այնուամենայնիվ պետք է անտեսել նաեւ Եվրամիության ներքին թույլ կողմերը, որոնցից է նաեւ նրա ընդհանուր արտաքին  քաղաքականություն ունենալու անկարողությունը: Այսպիսով, թեկուզեւ, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արդարացի է իր ակնկալիքների մեջ՝ սպասելով Եվրամիությունից դրական մասնակցություն Արցախի խնդրի լուծման համար, սակայն իրենց հիմնախնդրի լուծմանը հասնելու համար՝ չպետք է թուլացնեն իրենց ջանքերը, ինչպես նաեւ իրենց ճշմարիտ կոչը՝ ուղղված միջազգային հանրությանը: 

 

<<Ապառաժ>>

1