Հարություն Թորոսյանի բացառիկ հավաքածուն նվիրաբերվեց Ստեփանակերտի թանգարանին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հարություն Թորոսյանի բացառիկ հավաքածուն նվիրաբերվեց Ստեփանակերտի թանգարանին

Հարություն Թորոսյանի բացառիկ հավաքածուն նվիրաբերվեց Ստեփանակերտի թանգարանին

Հուլիսի 18-ին  Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում տեղի է ունեցել  լիբանանահայ արվեստագետ Հարություն Թորոսյանի կողմից  թանգարանին նվիրաբերված հայկական դրամների բացառիկ հավաքածուի հանձնման հանդիսավոր արարողությունը եւ ցուցահանդեսի բացումը:

 

Միջոցառմանը ներկա են եղել  ԼՂՀ  նախագահ Բ.Սահակյանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը,  ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, ԼՂՀ ՄԵՀ նախարար Նարինե Աղաբալյանը, հրավիրյալներ:

 

 

 

 

 

 

 

 
1