Հարաբերությունների ամրացում, Արցախի ուղղությամբ աշխատանքի ակտիվացում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հարաբերությունների ամրացում, Արցախի ուղղությամբ աշխատանքի ակտիվացում

Հարաբերությունների ամրացում, Արցախի ուղղությամբ աշխատանքի ակտիվացում

Հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրացում, հայկական հարցերի բարձրացում, Արցախի ուղղությամբ աշխատանքի ակտիվացում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավոր Դանիել Ղազարյանը ներկայացրեց օրակարգային հարցերը:

«Հայաստանն ու Ֆրանսիան միշտ առանձնացել են ամուր կապերով, ջերմ հարաբերություններով, դա ավանդաբար եղել է: Ֆրանսիայի ներկայիս խորհրդարանում 3 հայ պատգամավոր կա: Մենք մեր գործունեությամբ նպաստելու ենք երկու երկրների քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունների էլ ավելի զարգացմանը: Այդ համատեքստում ինձ համար շատ կարևոր է Արցախի հարցը: Ֆրանսիան Մինսկի խմբում համանախագահող երկիր է, այն միշտ ակտիվ է եղել, կարծում եմ, որ նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես կշարունակի ջանքերն Արցախում խաղաղության հաստատման գործում»,-ասաց Դանիել Ղազարյանը:

Քանի որ ընտրություններից հետո Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների փոփոխություններ են եղել, հետևաբար ներկայում աշխատանքներ են տարվում հայ-ֆրանսիական խորհրդարանական նոր խմբի ձևավորման ուղղությամբ:

«Ֆրանսուա Օլանդի օրոք գոյություն ուներ խորհրդարանական բարեկամական խումբ, որը բավական ակտիվ էր աշխատում: Ներգրավված էր 60 պատգամավոր տարբեր քաղաքական ուժ: Ընտրություններից հետո փոխվեց կազմը, շատ խորհրդարանականներ իրենց տեղում չեն: Այժմ աշխատանք է տարվում վերականգնել և վերստեղծել այս խումբը, որը կընդգրկի ավելի շատ ներկայացուցիչների»,-ասաց պատգամավորը: Նա նշեց, որ խմբի ձևավորման հետ կապված գրանցումները սկսվել են:

Խոսելով Արցախի ուղղությամբ աշխատանքների մասին` Դանիել Ղազարյանը նշեց, որ պետք է ակտիվացնել Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի շրջանակում աշխատանքները: Ըստ նրա` անհրաժեշտ է շարունակել աշխատանքը քույր քաղաքների ձևաչափում, մանավանդ, որ Արցախը բավական դինամիկ է իր շփումներում:

Դանիել Ղազարյանն ընդգծեց, որ այս ամբողջ աշխատանքների համատեքստում չափազանց կարևոր է Ֆրանսիայում հայ համայնքի դերը: Ըստ նրա` Ֆրանսիայում բավական ուժեղ հայ համայնք կա ձևավորված` ամուր ենթակառուցվածքներով: Այն բավական դինամիկ է գործում, հայերը ավելի շատ կենտրոնացած են մեծ քաղաքներում` Լիոն, Մարսել Փարիզ:

«Ինչպես գիտեք երկու երկրների մշակութային կապերը միշտ ուժեղ են եղել, բայց մենք ցանկություն ունենք տեսնել տնտեսական հարաբերությունների էլ ավելի զարգացում: Անկախ Հայաստանի Հանրապետությունը երիտասարդ է` 26 տարեկան է, ամեն անգամ,երբ գալիս եմ Երևան, տեսնում եմ փոփոխություններ, ինչը շատ ուրախալի է: Հուսով եմ հետագայում ավելի կուժեղանան Հայաստան-Ֆրանսիա կապերը: Հայաստանը տնտեսության զարգացման կարիքն ունի, ստեղծված նոր հնարավորությունները թույլ կտան երիտասարդներին մնալ իրենց երկրում»,-ասաց նա:

armenpress.am

Ֆրանսիահայ պատգամավորը ցանկանում է ՀՀ քաղաքացիություն ստանալ

Ֆրանսիայի խորհրդարանի ազգությամբ հայ 3 պատգամավորներից մեկը՝ Դանիել Ղազարյանը, մասնավոր այցով մեր երկրում է: Բավականին հագեցած օրակարգը, սակայն չի խանգարել, որ նա հանդիպի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ: Ավելին՝ Դանիել Ղազարյանը նպատակ ունի նաեւ ստանալ Հայաստանի քաղաքացիություն:

Մանրամասները՝ տեսանյութում։

yerkirmedia.am

1