Հաջորդ շաբաթվա ընթացքում Ժնևում կկայանա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հաջորդ շաբաթվա ընթացքում Ժնևում կկայանա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումը

Հաջորդ շաբաթվա ընթացքում Ժնևում կկայանա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումը

Հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը: Նիստի ավարտից հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քննարկվել են ՏԻՄ ընտրություններին ՀՀԿ մասնակցության հարցերը` ակնկալելով ակտիվ քարոզարշավ:

«Կազմակերպված մասնակցություն ՏԻՄ ընտրություններին ցուցաբերում է ՀՀԿ-ն: Ուզում եմ ֆիքսենք, որ քաղաքական հաջողությունները օդից չեն ընկնում, և հատկապես խորհրդարանական կառավարման համակարգում կուսակցությունները պետք է ակտիվ մասնակցություն ունենան ընտրություններում` ունենալով ինստիտուցիոնալ համակարգ»,- ասաց Աշոտյանը:Նա նշեց, որ հպանցիկ անդրադարձ է եղել հաջորդ շաբաթվա ընթացքում Ժնևում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, որը նախաձեռնել են Մինսկի Խմբի համանախագահները:

Լրագրողների հարցին, թե ինչ է ակնկալվում նախագաների հանդիպումից, Արմեն Աշոտյանը նշեց.

«Նման հարց ԳՄ նիստում չի քննարկվել, կարող եմ արտահայտել իմ անձնական տեսակետը: Բանակցային սեղանին են Վիենայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներում ընդունված սկզբունքները, որպես բանակցային գործընթացի և վստահության մթնոլորտի վերականգնման սկզբունք: Բանակցային գործընթացը շարունակվում է, դրանում առաջնային կլինի վստահության մթնոլորտի վերականգնումը»:

1