Հաշմանդամ չճանաչված զորացրված զինծառայողների բժշկական օգնության հարցը կկարգավորվի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հաշմանդամ չճանաչված զորացրված զինծառայողների բժշկական օգնության հարցը կկարգավորվի

Հաշմանդամ չճանաչված զորացրված զինծառայողների բժշկական օգնության հարցը կկարգավորվի

Մարտի 14-ին տեղի ունեցած Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստի ժամանակ որոշվել է ենթաօրենսդրական ակտով կարգավորել զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված, սակայն հաշմանդամ չճանաչված անձանց հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված  հարցերը:

Ներկայումս այն զորացրվածները, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, չեն օգտվում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունից եւ սպասարկումից:

«Նշված անձանց հետագա անվճար բուժման եւ սպասարկման գործընթացի կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով նախագծով առաջարկվում է այդ անձանց ընդգրկել պետության կողմից երաշխավորված անվճար օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության առանձին հատուկ խմբերի ցանկի մեջ»,- նշել է Առողջապահության նախարար Կարինե Աթայանը:

Որոշման նախագծով՝ բժշկասոցիալական օգնության լիազոր մարմինը կկազմի անհատական վերականգնողական ծրագիր:

1