Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը դեկտեմբերի 25-ին հրավիրեց 2012 թվականի վերջին նիստը:
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը դեկտեմբերի 25-ին հրավիրեց 2012 թվականի վերջին նիստը:

Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը դեկտեմբերի 25-ին հրավիրեց 2012 թվականի վերջին նիստը:

Օրակարգային 2 հարցերը վերաբերում էին ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ՓԲԸ հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական հեռախոսակապի հետվճարային հեռախոսակապի հեռախոսահամարներին ՙՇահավետ՚ սակագնային պլան առաջարկելու մասին, ըստ որի` տվյալ փաթեթից օգտվելու պարագայում բաժանորդը կխնայի 2700 դրամ: Փոփոխություն կատարվեց նաեւ շարժական հեռախոսակապի կանխավճարային հեռախոսահամարների ՙ1Դի՚, ՙ30 Դի՚, ՙ1 Դի էս էմ էս՚, ՙ7 Դի էս էմ էս՚ եւ ՙ30Դի էս էմ էս՚ ծառայությունների սակագներում:

 

 

 

ԼՂՀ Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Հ. Ղահրամանյանի տված տեղեկությունների համաձայն` Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը 2012թ. ընդունել է 27 որոշում, որից 5-ը` նորմատիվ, 22-ը` անհատական, իսկ այդ ծառայությունների բնագավառում գործունեության տարբեր տեսակների համար տրամադրել է 8 լիցենզիա և 1 թույլտվություն, երկարաձգել` 2 լիցենզիաների և 2 թույլտվությունների գործողության ժամկետները: ՙԱյդ բնագավառում գործունեություն են իրականացնում 13 տնտեսավարող սուբյեկտներ, որոնց մոտ կատարվել են թվով 10 դիտանցումներ,-տեղեկացրեց Հ. Ղահրամանյանը: -Սահմանվել են ջրային համակարգի և գազի վերաբերյալ սակագներ: Քննարկման փուլում են գտնվում Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման և հանրապետության համար ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտերը՚:

 

 

Տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում 2012 թվականի ընթացքում հանձնաժողովն ընդունել է 18 որոշում, որից 7-ըª նորմատիվ, 11-ըª անհատական: ՙԱնբարեխիղճ մրցակցության դեպքերի բացահայտման նպատակով իրականացրել է 50, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրության նպատակով` 54 դիտանցումներ,- նշեց Հ. Ղահրամանյանը եւ հավելեց,- դիտանցումների արդյունքում բացահայտվել են օրենսդրության խախտման դեպքեր: Այս կապակցությամբ 2 տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել, իսկ մնացածի դեպքերում տրվել են խախտումների վերացման վերաբերյալ ծանուցումներ:

 

 

 

Դիտանցումներն անց են կացվել 60 առևտրային օբյեկտներում և ուսումնասիրվել են 53 ապրանքային շուկաներ: 2012 թվականին 13 տնտեսավարող սուբյեկտներ 30 ապրանքային շուկաներում ճանաչվել են գերիշխող դիրք ունեցող. այսպիսով` գերիշխող և մենաշնորհ դիրք ունեն 25 տնտեսավարող սուբյեկտներ 38 ապրանքային շուկաներում՚:

 

 

Հեռահաղորդակցության` այդ թվում հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում, հանձնաժողովը 2012 թվականի ընթացքում ընդունել է 78 որոշում, որից 17-ը` նորմատիվ, 60-ը` անհատական և 1-ը` լոկալ: 10 որոշումներ վերաբերել են սակագների նվազմանը և նոր սակագների սահմանմանը: 2012թ. հեռախոսակապի սակագները նվազել են 16.6%-80%, իսկ ինտերնետ ծառայությունների սակագները 33.9%-59.5%: Հաշվետու ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում տրամադրվել է տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման թվով 24 լիցենզիա և ռադիոհաճախականությունների օգտագործման 4 թույլտվություն:

 

 

 

Փոփոխություն է կատարվել 3 լիցենզիայում: Դադարեցվել է Ստեփանակերտ քաղաքի տարածքում ռադիոհաղորդումների կաբելային վերահեռարձակման 1 լիցենզիայի, ռադիոհաճախականությունների օգտագործման 1 թույլտվության և տվյալների հաղորդման ու ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման 16 լիցենզիաների գործողությունը: ՙՀայտարարվել է մի շարք հաճախականություններով` Ստեփանակերտ քաղաքի և մեկ կամ մի քանի շրջանների տարածքում, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքը չներառող մեկ կամ մի քանի շրջանների տարածքում ընդհանուր ուղղվածության ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման 2 լիցենզավորման մրցույթ, որի արդյունքում տրամադրվել է 2 լիցենզիա,- տեղեկացրեց հանրային ծառայությունները եւ մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահը: — Հայտարարվել է նաև հեռուստածրագրերի հեռարձակման լիցենզավորման 1 մրցույթ:

 

 

Կարգավորվող բնագավառներում գործունեություն են իրականացնում 91 տնտեսավարող սուբյեկտներ: Այս բնագավառում իրականացվել է 52 դիտանցում և հարուցվել է 3 վարչական վարույթ՚:

 

 

Սեփ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

1