Հանդիպում Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Հանդիպում Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում

Հանդիպում Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում

Արցախի ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում նախօրեին հյուրընկալվել էին Լիբանանի ՀՅԴ Զավարյան Ուսանողական միության անդամներ եւ Պարսկաստանի Նոր Ջուղայի ՀՅԴ «Թադեւոս Թադեւոսյան» պատանեկան միության սաները:

 

Նրանց ընդունել են Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ՀՅԴ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ ՀՅԴ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը, Արցախի ԿԿ անդամ Ժիրայր Շահիջանյանը:

 

Հանդիպման ընթացքում Դավիթ Իշխանյանը ամփոփ տեղեկություններ է ներկայացրել Արցախի քաղաքական, տնտեսական կացության վերաբերյալ, խոսել ՀՅԴ կատարած աշխատաքների եւ անելիքների մասին:

 

Հանդիպման վերջում ծավալված երկխոսության ընթացքում երիտասարդները հետաքրքրվել են մասնավորապես սահմանային լարվածության, պատերազմի վերսկսման հնարավորությունների, եւ որպես սփյուռքահայ երիտասարդների իրենց՝ հայրենիքի պաշտպանությանն ներգրավելու մասին:

 

Հիշեցնենք, որ Լիբանանի ՀՅԴ Զավարյան ուսանողական միության անդամները արդեն մեկ շաբաթ է Արցախի հանրապետության Բերձոր քաղաքում են, ուր 150 պատանիների համար կազմակերպում են ամառային ճամբար, իսկ Պարսկաստանի Նոր Ջուղայի ՀՅԴ «Թադեւոս Թադեւսյան» պատանեկան միության 24 սաներ Արցախ են ժամանել ճանաչողական այցով:

1