Հանդիպում Շահան Գանտահարյանի հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հանդիպում Շահան Գանտահարյանի հետ

Հանդիպում Շահան Գանտահարյանի հետ

Հունիսի 9-ին Արցախում էր Լիբանանում հրատարակվող  «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: «Ազդակ»-ի 90-ամյակի առիթով «Ապառաժ»-ի նախաձեռնությամբ ՀՅԴ Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացել է հանդիպում, որին մասնակցում էին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, Արցախի հանրապետության պետական օղակների տեղեկատվության և մամուլի պատասխանատուներ, Արցախի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, փորձառու լրագրողներ:

Շահան Գանտահարյանը ներկայացրել է պարբերականի 90-ամյակի հետ կապված կատարված աշխատանքները՝ հատկապես կարևորելով արխիվի թվայնացումը:

Արցախի լրատվական դաշտի ներկայացուցիչները, շնորհավորելով «Ազդակ» օրաթերթի հոբելյանը, քննարկեցին Արցախի լրատվամիջոցների հետ համագործակցությունը խորացնելու, փորձի փոխանակման, փոխադարձ այցելությունների հնարավորությունները և այլ հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը, ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը, «Ազատ Արցախ» թերթի գլխավոր խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանը, «Արցախպրես» լրատվական գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանը, լրագրող Միքայել Հաջյանը:

1