Հանդիպում Ճարտար քաղաքում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հանդիպում Ճարտար քաղաքում

Հանդիպում Ճարտար քաղաքում

Ապրիլի 22-ին ԼՂՀ ԱԺ ընտրություններում ՀՅԴ կողմից առաջադրված թեկնածուներ Դավիթ Իշխանյանը, Արթուր Աղաբեկյանը  և Արմեն Սարգսյանը հանդիպում  ունեցան Ճարտար քաղաքի բնակիչների հետ:

 

Ըստ Արմեն Սարգսյանի՝ ոմանց մոտ շրջանառվող է այն կարծիքը, թե Դաշնակցությունը պատերազմի կուսակցություն է, ամենեւին  չի համապատասխանում իրականությանը. «Այն ազգը, որը պատրաստ չէ պատերազմի, խաղաղություն էլ չի տեսնի: Մեր գլխավոր նպատակը խաղաղությունն է, ուստի պատահական չէ, որ այն ընդգրկված է մեր նախընտրական կարգախոսում»,- նշեց Արմեն Սարգսյանը:

 

Արթուր Աղաբեկյանը ներկայացրեց ՀՅԴ նախընտրական ծրագիրը: Ապա անդրադառնալով ՀՅԴ նախընտրական կարգախոսին՝ նշեց, որ ՀՅԴ կարգախոսն իր մեջ պարունակում է այն երեք կարեւորագույն կետերը, որոնք այսօր պակասում են մեր առօրյայում:

 

«Ճարտարցիները հայտնի են իրենց աշխատասիրությամբ, ստեղծարարությամբ: Իսկ Դաշնակցությունն աշխատանքի կուսակցություն է, Դաշնակցությունը միշտ կանգնած է  ու կանգնած է լինելու աշխատավոր մարդու կողքին՝ պաշտպանելով նրա իրավունքներն ու արժանապատվությունը»,-  նշեց Ա. Աղաբեկյանը:

 

 

 

 

 

 

1