Հանդիպում ՀՅԴ Արցախի ԿԿ գրասենյակում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Հանդիպում ՀՅԴ Արցախի ԿԿ գրասենյակում

Հանդիպում ՀՅԴ Արցախի ԿԿ գրասենյակում

Փետրվարի 21-ին ՀՅԴ Արցախի ԿԿ գրասենյակում  հանդիպում է տեղի ունեցել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի քարտուղար Լեռնիկ Հովհաննիսյանի,  ԼՂՀ Ազգային Ժողովի <<Դաշնակցություն>> խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի  եւ  SILBA  <<Աջակցություն ազատության եւ ժողովրդավարության նախաձեռնության համար>> կազմակերպության  նախագահ, Դանիայի Թագավորության խորհրդարանի իրավախորհրդատու  Ջենս-Քրիստիան Լյութխենի հետ:

 

 

 

1994 թ. ստեղծված կազմակերպությունը դիտորդական առաքելությւոն է իրականացնում Ուրկաիայում, Բելոռուսում, եվրոպական այլ երկրներում, ինչպես նաեւ արդեն մեկ տարի է` Հայաստանում եւ Ադրբեջանում:

 

 

 

Պարոն Լյութխենը հանդիպումեր է ունեցել ԼՂՀ քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են քաղաքական, ԼՂՀ արտաքին քաղաքականության, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն հետ կապված հարցեր:

 

 

 

ՀՅԴ Արցախի ԿԿ քարտուղար Լեռնիկ Հովհաննիսյանը նշեց, որ ԼՂՀ-ում  առավել կայացած եւ զարգացած  է ժողովրդավարական ինստիտուտը, քան հարեւան Ադրբեջանում:

ԱԺ  <<Դաշնակցություն>> խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը հարցին ի պատասխան ներկայացրեց Արցախյան շարժման նախապատմությունը, եւ ընդգծեց, որ Արցախյան շարժումը կանխեց Ադրբեջանի կողմից սկսված մի նոր ցեղասպանություն:

 

 

 

Դաշնակցական պատգամավորը անդրադարձավ ԼՂՀ միջազգային ճանաչման անհաժեշտությսնը, մատնանշելով, որ , օրինակ, ԼՂՀ քաղաքացի լավ ու ուժեղ սպոտսմենը չի կարողանում մասնակցել միջազգային մրցաշարների իր երկրի չճանաչվածությամբ պայմանավորված:

 

 

 

Ա. Սարգսյանը հավելեց, որ Լեռնային Ղարաղաբը  20-րդ դարասկզբից սկսած Ադրբեջանի բոլոր իշխանությունների համար եղել է սոսկ տարածք, իսկ մեզ համար այն հայրենիք է:

Պարոն Լյութխենը եւս համակարծիք էր, որ խնդրի կարգավորման հիմքում  պետք է լինի եւ պաշտպանվի մարդու իրավունքը:

 

 

Սեփ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

1