Հանդիպում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Հանդիպում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի հետ

Հանդիպում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի հետ

Արդեն մի քանի տարի է ՀԱԵ Արցախի թեմը պարբերաբար հանդիպումներ է ունենում Արցախի երիտասարդական կազմակերպությունների հետ, քննարկում երիտասարդական դաշտում առկա խնդիրները, խոսում անելինքերի մասին: Հունվարի 22-ին Ստեփանակերտի նորակառույց առաջնորդարանում կայացավ հերթական հանդիպումը:

 

 

Հանդիպմանը ներկա էին ինչպես երիտասարդական կառույցների անդամներ, այնպես էլ ակտիվ երիտասարդներ,  ուսանողներ, ինչպես նաև Արցախում նոր հիմնադրված կազմակերպությունների ներկյացուցիչներ:

 

 

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ողջունելով երիտասարդներին` խոսեց հասարակության մեջ նրանց դերի, հասարակության զարգացման համար երիտասարդների անելիքների, ինչպես նաև արտաքին և ներքին մարտահրավերներին դիմակայելու մասին:

 

 

«Մենք պետք է ձգտենք առաջ տանենք ժողովրդական արժեքները, մենք պետք է պահենք մեր երկիրը, մեր ազատությունը և անկախությունը>> — նշեց Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

 

 

Արցախի թեմի և երիտասարդական կառույցների կապի ամրապնդման և սերտ համագործակցման գործում մեծ դեր ունի Սամվել սարգավագ Մկտչյանը, ով  Արցախի թեմին կից երիտասարդական խորհրդի համակարգողն է: « Այս ձևաչափն  ընտրվել է հենց երիտասարդական կառույցների կողմից , որպեսզի ամուր գործակցենք և նշենք մեր առաջ ծառացած խնդիրները,  գտնենք դրանց լուծումները>> — նշեց սարկավագը:

 

1