Հանդիպում Լոս Անջելեսում՝ հայ ավանդական կուսակցությունների անդամների հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » Հանդիպում Լոս Անջելեսում՝ հայ ավանդական կուսակցությունների անդամների հետ

Հանդիպում Լոս Անջելեսում՝ հայ ավանդական կուսակցությունների անդամների հետ

ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 17-ին Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության Արևմտյան Ամերիկայի վարչական մարմնի անդամների հետ` ատենապետ Վազգեն Խոդանյանի գլխավորությամբ:

 

 

Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Ռամկավար Ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության պատասխանատուների հետ` ատենապետ Հակոբ Նազարյանի գլխավորությամբ:

 

 

Արցախի խորհրդարանի նախագահը հանդիպում է ունեցել նաև ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի պատասխանատուների հետ` Վիգեն Հովսեփյանի գլխավորությամբ:

 

 

            Ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են Արցախի Հանրապետության ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակը, տարածաշրջանային վերջին զարգացումները և Արցախ-Սփյուռք համագործակցության հեռանկարին վերաբերող հարցեր:

 

 

Հայ ավանդական կուսակցությունների պատասխանատուները տեղեկացրել են, որ արդեն իրենց կոչն են ուղղել համախոհներին` “Հեռուստամարաթոն-2012”-ին մասնակցելու ուղերձով և հավաստիացրել են Արցախի զարգացման ծրագրերին օժանդակելու իրենց պատրաստակամության մասին:

 

 

Հանդիպումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և ԼՂՀ ԱԳՆ բազմակողմ հարաբերությունների վարչության պետ Արմինե Ալեքսանյանը:

 

 

Օրվա երկրորդ կեսին  ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպում է ունեցել  բարերար Անդո Բաղդասարյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են առաջիկա հեռուստամարաթոնի ուղղվածության, ինչպես նաև Արցախի տնտեսական զարգացման հետ առնչվող հարցեր:

 

 

Հանդիպմանը մասնակցում էին նաև «Հայաստան» Համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն ԱրաՎարդանյանը և կազմակերպության ԱՄՆ Արևմտյան ափի գործադիր տնօրեն Սարգիս Քոթանջյանը:

1