Հայ Կրթական Հիմնարկության iArtsakh ծրագիրն արդեն ունի իր առաջին շրջանավարտները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Հայ Կրթական Հիմնարկության iArtsakh ծրագիրն արդեն ունի իր առաջին շրջանավարտները

Հայ Կրթական Հիմնարկության iArtsakh ծրագիրն արդեն ունի իր առաջին շրջանավարտները

Արցախի պետական համալսարանում Հայ կրթական հիմնարկության (ՀԿՀ) նախաձեռնությամբ հունիսի 1-ին տեղի է ունեցել ԱրՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաներ ամբիոնի առաջին շրջանավարտների դիպլոմների հանձնման և համակարգչային երկրորդ լսարանի բացման արարողությունը:

Ինչպես բացման խոսքում նշեց ՀԿՀ հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Արմինե Հարոյանը.

 

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն Արցախի տնտեսության, թերևս, ամենաերիտասարդ ճյուղերից մեկն է: Գիտակցելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կարևորությունը`դեռևս 2012 թ-ին Հայ Կրթական Հիմնարկությունը 100.000$ էր հատկացրել Արցախի պետական համալսարանում Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ ամբիոնի բացման համար»:

Այս 4 տարիների ընթացքում Հիմնարկությունը համալսարանի ամբիոնին է հատկացրել համապատասխան տեխնիկա, մասնագետներ և գրականություն: Ամբիոնի բացմանը զուգահեռ լավագույն ու կարիքավոր ուսանողներին Հայ Կրթական Հիմնարկությունը տրամադրել է ու շարունակում է տրամադրել կրթաթոշակ՝ ամբողջական ուսման վարձի չափով:

Հայ կրթական հիմնարկությունը հիմնադրվել է 1950 թվականին Լոս Անջելեսում`աջակցելու հայ ուսանողներին և կրթական հաստատություններին: Վաղ տարիներին ՀԿՀ-ն դպրոցներ է հիմնել Մերձավոր Արևելքում` այդ թվում Լիբանանում, Հունաստանում և Սիրայում: 1960-1970 թթ-ին ՀԿՀ-ն ԱՄՆ-ում ֆինանսավորում էր հայկական ամենօրյա դպրոցներին: 1986 թ-ին UCLA-ի համալսարանում հիմնադրվեց Ռ. Հովհաննիսյանի անվան նորագույն պատմության ամբիոնը, որի համար Հայ կրթական հիմնարկությունը նվիրաբերեց $500,000:

1988 ավերիչ երկրաշարժից հետո Հայ կրթական հիմնարկության ուշադրությունն ամբողջովին ուղղվեց դեպի Հայաստան և 1991 թ-ին անկախացումից հետո հիմնարկությունն իր գրասենյակը հիմնեց Երևանում: Այս տարիների ընթացքում Հայ կրթական հիմնարկությունը 200-ից ավելի դպրոց է վերանորոգել ու հիմնանորոգել Հայաստանում, Արցախում և Ջավախքում: Հարյուրավոր ուսանողներ տարիներ շարունակ ստացել են կրթաթոշակներ` ուսման ամբողջական վճարի չափով:

1