Հայ-իրանական գործակցության միասնական գրասենյակ կստեղծվի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հայ-իրանական գործակցության միասնական գրասենյակ կստեղծվի

Հայ-իրանական գործակցության միասնական գրասենյակ կստեղծվի

Իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Արաբ Բաղին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ հայ-իրանական գործակցության գրասենյակ է հիմնադրվելու:

Իրանական Mehr լրատվական գործակալության հաղորդմամբ՝ գրասենյակը գործելու է Մեղրի և Արաս քաղաքներում: «Ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրենը նկատել է, որ գրասենյակը կարող է նպաստել կրթական, տուրիստական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանը նույնպես»,-գրում է լրատվամիջոցը:

Սյունիքի մարզպետարանի կայքը հայտնում է, որ հանդիպման ընթացքում առաջարկվել է նաև իրանական լոլիկի մածուկը ներկրել Մեղրու ազատ տնտեսական գոտի և այստեղ փաթեթավորելուց հետո արտահանել այլ երկրներ:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը իրանցի գործընկերներին հայտնել է, որ մարզպետարանում տուրիզմի բաժին է ստեղծվելու. այն կզբաղվի մարզում տուրիստական ենթակառուցվածքների բարելավմամբ, ինչն ավելի գրավիչ կդարձնի Սյունիքը իրանցի զբոսաշրջիկների համար:

1