Հայ ժողովրդի կարեւորագույն ռեսուրսը նրա մտավոր ներուժն է. Բակո Սահակյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հայ ժողովրդի կարեւորագույն ռեսուրսը նրա մտավոր ներուժն է. Բակո Սահակյան

Հայ ժողովրդի կարեւորագույն ռեսուրսը նրա մտավոր ներուժն է. Բակո Սահակյան

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում անցկացված դպրոցականների առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված եւ գովասանագրերի արժանացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշակերտներին ու նրանց ուսուցիչներին:

 

 

Նախագահ Սահակյանն արժեքավոր նվերներ եւ դրամական պարգեւներ է հանձնել ներկաներին` երախտագիտություն հայտնելով կատարված աշխատանքի համար: Իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ հայ ժողովրդի կարեւորագույն ռեսուրսը նրա մտավոր ներուժն է, որը ոչ միայն անսպառ է, այլեւ ճիշտ օգտագործման դեպքում բազմապատկվում է` ստանալով նոր որակ, հավելելով, որ այն հանդիսանում է մեր տնտեսության զարգացման ու զորացման ամենահուսալի գրավականներից մեկը:

 

 

Երկրի ղեկավարի խոսքով` պետությունն այսուհետ էլ կանի հնարավորը, որպեսզի Արցախում լինի ժամանակակից կրթական համակարգ եւ մատաղ սերունդը ստանա որակյալ կրթություն, սովորի միջազգային ստանդարտներին համապատասխան պայմաններում:

 

 

Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

1