Հայ դատի հանձնախումբը Americana at Brand–ին կոչ է անում վերանայել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի գովազդի արգելքը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հայ դատի հանձնախումբը Americana at Brand–ին կոչ է անում վերանայել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի գովազդի արգելքը

Հայ դատի հանձնախումբը Americana at Brand–ին կոչ է անում վերանայել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի գովազդի արգելքը

Americana at Brand առեւտրային կենտրոնը հրաժարվել է տեղադրել Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական ֆիլմի մասին գովազդային վահանակ, այն անվանելով «չափազանց քաղաքական»։ «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմը նպատակ ունի բարձրացնել իրազեկումը Հայոց ցեղասպանության ու մարդու իրավունքների խախտումների մասին, որոնք տեղի են ունենում այսօր, հայտնում է Asbarez-ը։

Օգոստոսի 4-ին ու 8-ին Գլենդեյլում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ներկայացուցչությունը նամակ է ուղարկել առեւտրի կենտրոնի ղեկավարությանը՝ խնդրելով հանդիպել ու միջոցառումներ ձեռնարկել այդ իրավիճակը շտկելու համար։ Այսօրվա դրությամբ The Americana at Brand –Caruso-ն դեռ նամակին չի պատասխանել։

Հայ դատի հանձնախումբը կոչ է անում մասնակցել ակցիային եւ Առեւտրի կենտրոնի ղեկավարությանը կոչ անել հրաժարվել լռության քաղաքականությունից՝ նրան ուղարկելով համապատասխան նամակը։

Սենատոր Էնթոնի Ջ․ Պորտարինոն նամակ է ուղարկել The Americana at Brand- Caruso-ին՝ կոչ անելով վերանայել որոշումը ու թույլատրել ֆիլմի գովազդը։ «Արվեստը «չափից քաղաքական» անվանելը տարօրինակ պատճառ է պատմական վավերագրական ֆիլմի ազատ արտահայտությունը մերժելու համար»,- գրել է նա։

1