Հայ դատի հանձնախումբը Կանադային կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հայ դատի հանձնախումբը Կանադային կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

Հայ դատի հանձնախումբը Կանադային կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

Կանադայի Հայ դատի հանձնախումբը Կանադայի կառավարությանը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին հայկական պատմական, մշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացման համար: Հանձնախումբը նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի կողմից Նախիջևանում հայկական գերեզմանոցի ոչնչացման 12-րդ տարելիցի նախաշեմին:

Հայտարարության մեջ նշվում է, որ 2005թ. դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի իշխանությունները սկսել են ներկայում Ադրբեջանի տարածքում գտնվող հին հայկական Ջուղա քաղաքի գերեզմանատան վերջնական ոչնչացման գործընթացը: Նշվում է, որ այդ ամենի արդյունքում ադրբեջանցիների կողմից ոչնչացվել է 10 հազար խաչքար:

Կանադայի Հայ դատի հանձնախումբը հիշեցրել է, որ հայկական խաչքարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Կանադայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Շահեն Միրաքրյանը նշել է, որ հայկական հուշարձանները յուրահատուկ ճարտարապետական արժեք են, և միջազգային հանրությունը պետք է տեղյակ լինի Ադրբեջանի կողմից դրանց ոչնչացման քաղաքականությանը:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ժխտել այդ հանցագործությունը և շարունակում են խթանել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը:

Կանադայի Հայ դատի հանձնախումբը Կանադայի կառավարությանը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա` նրանց կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությանը վերջ դնելու համար:

armenpress.am

1