Հայ Դատի ԱՄՆ հանձնախումբը ցույցեր է կազմակերպել՝ ի պաշտպանություն Լապշինի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Հայ Դատի ԱՄՆ հանձնախումբը ցույցեր է կազմակերպել՝ ի պաշտպանություն Լապշինի

Հայ Դատի ԱՄՆ հանձնախումբը ցույցեր է կազմակերպել՝ ի պաշտպանություն Լապշինի

Ի պաշտպանություն բլոգեր Ալեքսանդր Լապշինի` ցույցեր են տեղի ունեցել նաեւ Միացյալ Նահանգներում: Հայ Դատի ԱՄՆ հանձնախումբը Վաշինգտոնում եւ Նյու Յորքում Բելառուսի դեսպանատների մոտ բողոքի ակցիաներ է կազմակերպել:

Բելառուսի իշխանությունները, որոշել են բավարարել Բաքվի պահանջը՝ արտահանձնել Լապշինին: Թեպետ Լապշինը բողոքարկել է դատախազության որոշումը, սակայն նրա բողոքարկումը մերժվել է: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերինեւ 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաեւ իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում:

1