Հայ Դատը մասնակցել է Ասորիների հիշատակի օրվա ոգեկոչման արարողությանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հայ Դատը մասնակցել է Ասորիների հիշատակի օրվա ոգեկոչման արարողությանը

Հայ Դատը մասնակցել է Ասորիների հիշատակի օրվա ոգեկոչման արարողությանը

Արեւմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը օգոստոս 7-ի երեկոյան մասնակցեց Ամերիկայի Ասորիա-ամերիկյան միության եւ Ասորիների ցեղասպանության  ուսումնասիրության կենտրոնի համատեղ կազմակերպած ոգեկոչման արարողությանը՝ Ասորիների հիշատակի օրվա առիթով։

Հայ Դատի հանձնախմբի Արեւմտյան շրջանի ատենապետուհի Նորա Հովսեփյանն իր ելույթում ցավ հայտնեց, որ անցյալ տարի Միացյալ Նահանգների կոնգրեսը եւ Եվրախորհրդարանը «Իսլամական պետության» կողմից կատարված ոճիրները «ցեղասպանություն» որակեցին, սակայն մերժում են նույն որակումը տալ 100 տարի առաջ Թուրքիայի գործադրած ոճիրներին՝ միաժամանակ լուռ մնալով «Իսլամական պետությանը» բացահայտորեն աջակցելու Անկարայի կեցվածքի վերաբերյալ։

Արարողությունը ավարտվեց մոմավառությամբ:

1