«Հայրերի մեղքը»
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Հայրերի մեղքը»

«Հայրերի մեղքը»

ԱՄՆ-ի Մանհեթենի քոլեջի փիլիսոփայության պրոֆեսոր Շվոն Մարշալը պատրաստվում է գիրք հրատարակել հայոց ցեղասպանության մասին, որը կկոչվի «Հայրերի մեղքը»: Այդ մասին նա ասաց մարտի 13-ին ԱրՊՀ-ում կազմակերպված հանդիպման ժամանակ: Ուսանողա- դասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում իր ելույթում Շ. Մարշալը մասնավորապես ասաց. «Մենք չենք կարող ուժեղ լինել առանց ճշմարտության, մենք պետք է միանանք և ապրենք ճշմարտության համար»: Իհարկե, ճշմարտություն ասելով նա նկատի ունի հայոց մեծ եղեռնը և նրա մասին բարձրաձայնելու պատրաստակամությունը: Փիլիսոփայության դասախոսը նշեց, որ 1915թ. ցեղասպանությունը դեռ չի ավարտվել, քանի որ ցեղասպանության մի բաղադրիչն էլ հենց ցեղասպանությունը ժխտելն է և քանի դեռ Թուրքիան ժխտում է այն, ցեղասպանությունը դեռ շարունակվում է: Ցեղասպանության մի բաղադրիչն էլ նրա ազդեցությունն է ամբողջ արևմտյան աշխարհի քաղաքակրթության վրա: Չէ՞ որ Հիտլերը, սկսելով եւվրոպական երկրների ֆաշիստական օկուպացիան, օրինակ էր բերում՝ ո՞վ է արդյոք հիշում 20-րդ դարասկզբի հայերի ցեղասպանությունը:

Այսօր էլ ցեղասպանությունը շարունակվում է. ճշմարտությունը կոծկելով, թուրքերը փորձում են երկրի երեսից ջնջել Հայաստանը: Ինչու՞ է պրոֆեսորը գիրքն անվանակոչում «Հայրերի մեղքը», քանի որ ըստ ասվածաշնչյան պատվիրանի, ծնողների՝ թուրքերի, մեղքը, փոխանցվում է որդիներին:

Ցեղասպանությունից հետո թուրքերը հայ երեխաներին ստիպում էին աղոթել որպես մահմեդականներ, խոսել թուրքերեն, տարածքների, տեղանունների անունները հայերենից փոխում էին թուրքերենի, մի խոսքով՝ ջնջում էին ամեն մի հայկականը:

Շ. Մարշալը նպատակադրվել է հաջորդ տարի ԱՄՆ-ից 50 ուսանող բերել Հայաստան՝ Հայաաստանին ու հայկական մշակույթին մոտիկից ծանոթանալու համար:

«Ապառաժ» 

1