Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձեւ` ԱՄՆ Կոնգրեսում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձեւ` ԱՄՆ Կոնգրեսում

Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձեւ` ԱՄՆ Կոնգրեսում

Կոնգրեսականներ Ադամ Շիֆը եւ Մայքլ Գրիմը, Դեյվիդ Վալադոյի եւ Ֆրենք Փալոնի հետ Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ: 
 
 
Ադամ Շիֆի գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին տրամադրված տեղեկատվության համաձայն, բանաձեւը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին կոչ է անում քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արդարացի, կառուցողական եւ  տեւական հարաբերություններ ստեղծելու ուղղությամբ` Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության փաստերի եւ հետեւանքների լիարժեք ճանաչման հիման վրա:
 
 
Հավելենք, որ բանաձեւի նախագիծը Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի` ԱՄՆ այցելելու օրը` մայիսի 16-ին:
 
 
1