Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կրկին Ֆրանսիայի խորհրդարանում է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կրկին Ֆրանսիայի խորհրդարանում է

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կրկին Ֆրանսիայի խորհրդարանում է

Ֆրանսիայի խորհրդարանում կրկին կքննարկվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: Մարսել քաղաքից ընտրված պատգամավոր Վալերի Բուայեն նոր «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող»  օրինագիծ է ներկայացրել խորհրդարան:

 

 Ըստ օրինագծի՝ նախատեսվում է 5 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք պատժաչափ:

Բուայեն նոյեմբերի 4-ին, 23 պատգամավորի ստորագրությամբ, օրինագիծը հանձնել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ղեկավարությանը:

 

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն թուրքական «Ջիհան» գործակալության հետ հարցազրույցում հույս է հայտնել, որ օրինագիծը շուտով կհայտնվի խորհրդարանի օրակարգում եւ նշել է. «Միջին Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները պարտավորեցնում են պատրաստել այս նախագիծը: Սիրիայում և Իրաքում ազգային փոքրամասնություններն ու քրիստոնյաները ցեղասպանության են ենթարկվում:»:

 

Իր հարցազրույցում ֆրանսիացի պատգամավորը նաեւ շեշտել է, որ  Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն անցած տարվա ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, խոստում է տվել և կկատարի այն:

 

Վալերի Բուայեն նաեւ հայտարարել է, որ նոր օրինագիծն ուղարկել է խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցություններին եւ արդեն 40-ից ավելի պատգամավորներ, իրենց ստորագրությամբ,  աջակցություն են հայտնել նոր օրենքի նախագծին:

 

Հիշեցնենք, որ Բուայեի պատրաստած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ օրենքի նախորդ նախագիծն ընդունվել էր Ֆրանսիայի խորհրդարանի և Սենատի կողմից, սակայն երկրի Սահմանադրական խորհուրդն այն սահմանադրությանը հակասող էր ճանաչել:

1