Հայերի թիվն ամբողջ աշխարհում մոտ 11 մլն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հայերի թիվն ամբողջ աշխարհում մոտ 11 մլն է

Հայերի թիվն ամբողջ աշխարհում մոտ 11 մլն է

Հայերի թիվն ամբողջ աշխարհում մոտ 11 մլն է. բացի Հայաստանից, հայերն ապրում են աշխարհի շուրջ 102 երկրներում: Հայոց լեզուն օգտագործման առումով աշխարհի 7000 լեզուներից 50-րդն է՝ հաշվի առնելով ինտերնետը, գրականությունը, գիտական աշխատանքները և խոսողների թիվը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ հուլիսի 10-ին բնակչության համաշխարհային օրվան ընդառաջ այս մասին հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«11 մլն հայերի 87 տոկոսն ապրում է 6 երկրում, այսինքն՝ համաչափ տարածված է ամբողջ աշխարհում: Քիչ թվով հայեր կան 18 երկրներում՝ Դոմինիկյան Հանրապետությունում՝ 75 մարդ, Սվազիլենդում՝ 10 մարդ:  Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տվյալներով՝ հայերենով խոսում է մոտ 6-7 մլն իրեն հայ համարող մարդ»,-ասաց Ադիբեկյանը:

Նրա խոսքով՝ վերջին 10 տարիներին Հայաստանում ամեն տարի ծնվում է մոտ 40,000 երեխա: Սակայն եթե նախկինում Հայաստանում քաղաքաբնակները նախատեսում էին ունենալ 2-3 երեխա, իսկ գյուղաբնակները՝ 3-4, ապա այժմ թիվը կրճատվել է՝ դառնալով 1-2: Հայաստանում 5-ից ավելի երեխա ունի  կանանց 1,3 տոկոսը:  Ծնելիության  անկման պատճառը կանանց և տղամարդկանց ամուսնության տարիքի բարձրացումն է՝ մոտ 30 տարեկան: Սակայն Ռուսաստանում հայ կինը ծնելիությամբ 2-րդն է` չեչեններից հետո: Ապահարզանների թիվը Հայաստանում մնացել է նույնը:

«ՄԱԿ-ն ունի կրճատվող, կայուն և աճող ազգերի ցուցակ: 2014-ին հայերը հայտնվել էին կրճատվող ազգերի ցուցակում: Սակայն հետո, երբ նրանք տեղեկացան, որ հայեր կան շուրջ 105 երկրում, մենք մտանք հավերժ ազգերի ցուցակի մեջ»,-եզրափակեց Ադիբեկյանը:

Հուլիսի 11-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես երկրագնդի բնակչության օրՏոնի համար հիմք են եղել բնակչության թվի մասին ՄԱԿի տվյալներըհամաձայն որոնց`  1987  հուլիսի 11-ին աշխարհի բնակչությունը հատել է 5 միլիարդի սահմանագիծը:

1