Հայաստանում հուլիսի 5-ին նշվում է Սահմանադրության եւ ՀՀ պետական խորհրդանշանների օրը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հայաստանում հուլիսի 5-ին նշվում է Սահմանադրության եւ ՀՀ պետական խորհրդանշանների օրը

Հայաստանում հուլիսի 5-ին նշվում է Սահմանադրության եւ ՀՀ պետական խորհրդանշանների օրը

1995 թվականի հուլիսի 5-ին այն ժամանակ իշխող «Հայոց համազգային շարժում» կուսակցության կողմից պատրաստված Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի, որը ժողովուրդը հավանության արժանացրեց: Այն դարձավ անկախ Հայաստանի առաջին սահմանադրությունը, որով էլ մինչ այսօր առաջնորդվում է Հայաստանի Հանրապետությունը:

Առաջին հանրաքվեից 10 տարի անց՝ 2005 թ-ին կատարվեցին առաջին լրացումներն ու փոփոխությունները: Իսկ արդեն 2015 թ-ի դեկտեմբերի 6-ին կրկին սահմանադրական հանրաքվե անցկացվեց, որով Հայաստանում կառավարման խորհրդարանական կարգ հաստատվեց:

Այն լիովին ուժի մեջ կմտնի 2018-ին, երբ կդադարեն ներկայիս նախագահի լիազորությունները: Բայց մինչ այդ՝ 2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն արդեն կայացան ըստ նոր սահմանադրության պահանջներին համապատասխանեցված ընտրական օրենսգրքի։

Նշենք նաեւ, որ հուլիսի 5-ը ոչ աշխատանքային օր է:

1