Հայաստանի ազգային հավաքականը զբաղեցնում է 30-րդ հորիզոնականը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Հայաստանի ազգային հավաքականը զբաղեցնում է 30-րդ հորիզոնականը

Հայաստանի ազգային հավաքականը զբաղեցնում է 30-րդ հորիզոնականը

Հայատանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի փետրվարի 13-ին հրապարակված նոր վարկանիշային դասակարգման աղյուսակում 8 տեղով բարձրացել է և զբաղեցնում է մեր հավաքականի համար ռեկորդային 30-րդ տեղը՝ առաջ անցնելով Չեխիայի, Շոտլանդիայի, Թուրքիայի, Ճապոնիայի և մի շարք այլ բարձր վարկանիշ ունեցող ազգային հավաքականներից:

 

Հայաստանի ազգային հավաքականը  նախորդ ամնաբարձր ցուցանիշը գրանցել է անցած տարվա նոյեմբեր ամսին՝ զբաղեցնելով 34-րդ տեղը:

 

ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Իսպանիայի ազգային հավաքականը, որին հաջորդում են Գերմանիայի, Արգենտինայի, Պորտուգալիայի և Կոլումբիայի ազգային հավաքականները:

1