Հայաստանը ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավորն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Հայաստանը ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավորն է

Հայաստանը ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավորն է

Դեկտեմբերի 21-ին, «Ռոսիա-24» հեռուստաալիքին  հարցազրույց է տվել ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանը:

 

 

Սերժ Սարգսյանը նշեց, որ վերջին տարում կատարված իրադարձությունները եւս մեկ անգամ հաստատել են այն, ինչի մասին ղարաբաղցիներն այդ 70 տարիների ընթացքում հայտարարում էին, որ իրենք ապագա չունեն Ադրբեջանի կազմում:

 

 

 

«Հասկանում եք, եթե ամեն օր այդ մարդիկ Ադրբեջանի ղեկավարությունից լսում են, որ հայերը ադրբեջանցիների թշնամիներն են, որ Երեւանը, որը մոտ ապագայում նշելու է իր 2800-ամյակը, «բնիկ ադրբեջանական հող է», երբ այդ մարդիկ լսում են, որ մարդասպանին հերոսացնում են, աշխատավարձ նշանակում (նկատի ունի քնած հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին), ապա այդ ժողովուրդը լսել անգամ չի ուզում եւ որեւէ առնչություն չի ունենա Ադրբեջանի հետ»:

 

 

 

Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավորն է եւ եթե իրականում այդ արկածախնդրությունը, որն այսօր ձեռնարկվել է, մտնի ռազմական գործողությունների փուլ, ապա հայերն իրենց բոլոր ուժերով կպաշտպանեն ԼՂ բնակչությանը:

 

 

 

1