Համերգ` նվիրված Մոնթեի ծննդյան տարեդարձին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Համերգ` նվիրված Մոնթեի ծննդյան տարեդարձին

Համերգ` նվիրված Մոնթեի ծննդյան տարեդարձին

Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան պուրակում նոյեմբերի 24-ին կայացավ <<Արցախ>> ազգագրական պարի նախաձեռնության անդրանիկ համերգը: Ըստ համույթի գեղարվեստական ղեկավար Սարգիս Պարսամյանի` <<Արցախ>> ազգագրական պարի նախաձեռնության անդրանիկ համերգը համույթը նվիրում է Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 56 ամյակին: 

 

<<Սկբնական շրջանում նպատակ չունեինք նմանօրինակ նախաձեռնություն դառնալու, խուբն ի սկզբանե սիրողական էր, սակայն հետո որոշեցինք մեր առջեւ ավելի բարձր նպատակներ դնել եւ հասնել դրանց>>,- նշեց համույթի ղեկավարը:

 

Չնայած այն հանգամանքին, որ համույթի մասնակիցները 2 ամիս է, ինչ սովորում են ազգագրական պարեր, սակայն համերգին համույթի ներկայացրած պարացանկը բավականին հարուստ էր:  Համերգի ժամանակ համույթը ներկայացրեց  գյովնդ-վերվերի, թամզարա, փափուռի, մածուն, շորոր, սասնա քոչարի եւ քերծի պարերը:

 

Պարացանկը ներկայացնելուց հետո տեղի ունեցավ պարուսուցման պրոցես,  որին անկախ տարիքային սահմանափակումից մասնակցեցին բոլոր ցանկացողները: Ի դեպ,  համույթի կազմում նույնպես տարիքային սահմանափակում չկա: 

 

<<Արցախ>> ազգագրական պարի նախաձեռնության ղեկավար Սարգիս Պարսամյանը չբացառեց այն հանգամանքը, որ առաջիկայում համույթը որոշակի խնդիրներ հաղթահարելուց հետո համերգային շրջագայություն կունենա Արցախի շրջաններում:

 

1