Համանախագահներն առաջին անգամ դատապարտեցին Ադրբեջանի գործողությունները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Համանախագահներն առաջին անգամ դատապարտեցին Ադրբեջանի գործողությունները

Համանախագահներն առաջին անգամ դատապարտեցին Ադրբեջանի գործողությունները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) մայիսի 18-ին հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրադրության լարման վերաբերյալ:Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:

«Համաձայն տարբեր վստահելի աղբյուրներից ստացած տեղեկատվության՝ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը սահմանին հրթիռ են արձակել՝ խոցելով ռազմական տեխնիկա: Մայիսի 16-ի երեկոյից մինչև մայիսի 17-ը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով: Երկու կողմերի այդ գործողությունները հրադադարի ռեժիմի լուրջ խախտում են և անհանգստության պատճառ:

Կան հակասական հաղորդումներ այս վերջին հարվածների թիրախների, ինչպես նաև դրանց հետևանքով կրած վնասների ու զոհերի մասին: Միսնկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են հավաքել տեղեկություններ և վերլուծություններ՝ տիրող իրադրության մասին ավելի ամբողջական ու ճշգրիտ տեղեկություն ստանալու համար:

Համանախագահները դատապարտում են հրադադարի վերջին խախտումները և կոչ են անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հակամարտության գոտում հետագա սրացումները կանխելու համար»:

1