Համանախագահների այցից առաջ կամ հետո միշտ էլ հակառակորդը խախտում է զինադադարի ռեժիմը. Դավիթ Բաբայան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Համանախագահների այցից առաջ կամ հետո միշտ էլ հակառակորդը խախտում է զինադադարի ռեժիմը. Դավիթ Բաբայան

Համանախագահների այցից առաջ կամ հետո միշտ էլ հակառակորդը խախտում է զինադադարի ռեժիմը. Դավիթ Բաբայան

Ադրբեջանական զինուժի կողմից երեկ իրականացրած գործողություներում ինչ-որ տեղ նկատելի է թուրքական հորդորը: Նման կարծիք Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

Մեր այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է լարվածության խորացումը պայմանավորված լինի Ադրբեջանում ընթացող զորավարժություններով, Բաբայանն ասաց. «Վերջին երկու ամսվա ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի հետ արդեն երկրորդ զորավարժությունն է անցկացնում: Ադրբեջանը, բնականաբար համարձակություն չի ունենա նման քայլեր ձեռնարկելու, եթե կողքն ինչ-որ մեկը կանգնած չլինի»:

Դավիթ Բաբայանի կարծիքով, տեղի ունեցածը կարելի է համարել նաեւ Ադրբեջանի պատասխանը Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարությանը:

Դիտարկմանը, թե հնարավոր է լարվածության խորացումը պայմանավորված լինի նաև համանախագահների Արցախ կատարած վերջին այցի հետ, Բաբայանն ասաց.

«Փաստն այն է, որ երբ համանախագահներն այցելում են տարածաշրջան, դրանից առաջ կամ հետո միշտ հակառակորդը խախտում է զինադադարի ռեժիմը»:

Նրա խոսքով` համանախագահներն այս շաբաթ ավարտել են այցը Երևան և Ստեփանակերտ, իսկ մի քանի օրից կլինեն Բաքվում:

«Նման քայլից հետո Բաքու այցի ընթացքում համանախագահների կողմից պետք է հրապարակային և հասցեական հայտարարություններ հնչեն»,-ասաց նա:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին` Բաբայնը նշեց, որ այս պահին սահմանին իրավիճակը կայուն է:

«Բոլորս սգում ենք, բոլորիս համար անձնական կուրուստ է մեր տղաների մահը»,-ասաց նա:

1