Համանախագահները ողջունում են կողմերի՝ բանակցությունները ինտենսիվ շարունակելու մտադրությունը. հայտարարություն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Համանախագահները ողջունում են կողմերի՝ բանակցությունները ինտենսիվ շարունակելու մտադրությունը. հայտարարություն

Համանախագահները ողջունում են կողմերի՝ բանակցությունները ինտենսիվ շարունակելու մտադրությունը. հայտարարություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը փետրվարի 7-ին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ փետրվարի 9-ին Երևանում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, նաև փետրվարի 9-11-ը նրանք եղել են Արցախում և հանդիպել տեղական իշխանությունների հետ:

Հանդիպումից հետո համանխագահները հայտարարությամբ են հանդես եկել՝ ընդգծելով 2017-ի հոկտեմբերին Ժնևում կայացած գագաթաժողովի և, մասնավորապես, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունների բարեխղճորեն իրականացնելու կարևորությունը։

Ինչպես տեղեկանում ենք ԵԱՀԿ-ի կայքից՝  համանախագահները խոր մտահոգություն են հայտնում շփման գծում վերջերս տեղի ունեցած մարդկային զոհերի առնչությամբ՝ կոչ անելով կողմերին հավելյալ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հրադադարը պահպանելու համար, ինչպես որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ժնևում:

Համանախագահները կողմերին կոչ են արել նաև զերծ մնալ հրահրիչ հայտարարություններից և սադրիչ գործողություններից:

Նրանք վերահաստատել են իրենց հավատարմությունը կողմերին աջակցելու հանձնառությանը հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու հարցում՝ հիմնված Հելսինկյան ակտի հիմնական սկզբունքների վրա, որը ներառում է ուժի չկիրառումը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Համանախագահներն իրենց հայտարարության մեջ նաև ողջունել են կողմերի՝ բանակցություններն ինտենսիվ շարունակելու մտադրությունը՝ հաշվի առնելով ներկայիս ընտրական շրջանը:

1