Համագործակցության համաձայնագիր Ստեփանակերտի և Դոնոստիայի (Սան Սեբաստիան) միջև (տեսանյութ)
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Համագործակցության համաձայնագիր Ստեփանակերտի և Դոնոստիայի (Սան Սեբաստիան) միջև (տեսանյութ)

Համագործակցության համաձայնագիր Ստեփանակերտի և Դոնոստիայի (Սան Սեբաստիան) միջև (տեսանյութ)

Բասկերի երկրում աշխատանքային այցով գտնվող Արցախի  Հանրապետության արտաքին  գործերի  նախարար Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 13-ին  հանդիպել է Բասկրի Երկրի Դոնոստիայի (իսպաներեն՝ Սան Սեբաստիան)  քաղաքի քաղաքապետ  Խուան  Կառլոս  Իզագիրե  Օրտելանոյի հետ։

 

Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել Ստեփանակերտի և Դոնոստիայի միջև բարեկամական և գործնական փոխշահավետ հարաբերությունների հաստատման և զարգացման հեռանկարների շուրջ։  

 

Ստեփանակերտ  և  Դոնոստիա  քաղաքների  միջև  ստորագրվել է Համագործակցության համաձայնագիր։ Համաձայնագրում  ընդգծված է,  որ  կողմերը  հիմնվելով հավասարության և փոխշահավետության սկզբունքների վրա իրականացնելու են փորձի փոխանակում և համագործակցություն տարբեր բնագավառներում։

 

Երկու քաղաքների միջև ստորագրված համաձայնագրում նշվում է, որ համաձայնագրի շրջանակներում երկու քաղաքները և նրանց համապատասխան կառույցները պարբերաբար շփումներ են ունենալու՝  քննարկելու համագործակցության խնդիրները,  ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

 

Նույն օրը Արցախի Հանրապետության ԱԳ նախարարը հանդիպել է նաև Տոլոսա քաղաքի քաղաքապետ Իբայ Իրիարտե Սան Վիսենթեյի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Բասկերի Երկրի միջև մի շարք ոլորտներում ապակենտրոնացված համագործակցության հաստատման հեռանկարների շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Տոլոսայի և Արցախի քաղաքների միջև կապերի հաստատման հնարավորությանը։  Ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ։

 

Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը: 

 

Դոնոստիա  (Սան  Սեբաստիան)  քաղաքը  Բասկերի  երկրի  Գիպուսկոա  նահանգի  մայրաքաղաքն  է,  երկրի  ամենահայտնի  զբոսաշրջային  կենտրոններից  մեկն է։ Հայտնի  է  ֆիլմերի  միջազգային  փառատոնով։  Դոնոստիա  քաղաքը  Եվրամիության  կողմից  հայտարարվել է 2016 թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք:

 

Տոլոսա քաղաքը գտնվում է Բասկերի Երկրի Գիպուսկոա նահանգում: Հիմնվել է 1256 թվականին։ Ունի 15 հազար բնակիչ։ Բասկերի Երկրի կարևորագույն պատմամշակութային կենտրոններից մեկն է։ 19-րդ դարում եղել է Բասկերի Երկրի մայրաքաղաքը։

 

1