Հալեպի փողոցներում մեծ կաթսաներով տաք կերակուր են պատրաստում եւ բաժանում բնակիչներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Հալեպի փողոցներում մեծ կաթսաներով տաք կերակուր են պատրաստում եւ բաժանում բնակիչներին

Հալեպի փողոցներում մեծ կաթսաներով տաք կերակուր են պատրաստում եւ բաժանում բնակիչներին

Թուրքիային սահմանակից Իդլեբի շրջանի Յակուբիե հայկական գյուղը երկար ժամանակ բախումային թեժ շրջան է եղել նախքանՀալեպում հակակառավարական բախումների սկսումը:

 

 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն`ավելացնելով, որ կառավարական ուժերի եւ զինյալների միջեւ բախումների ժամանակ, անվտանգության նկատառումներիցելնելով, բազմաթիվ հայեր դուրս են եկել գյուղից: Յակուբիեում հիմնականում տղամարդիկ եւ տարեցներ են մնացել եւ վերջինտեղեկությունների համաձայն` գյուղը ընդդիմադիրների հսկողության տակ է անցել:

 

 

Տեղեկություններն այն մասին, որ զինյալները գրավել են հայկական սուրբ Աննա եկեղեցուն պատկանող նորկառույց շինությունը եւշրջակա տարածքները, Ռեյիսյանի խոսքով, պաշտոնապես չեն հաստատվում: Ճշգրտմանը խոչընդոտում է նաեւ հեռախոսակապիանկանոն գործելը: Ռեյսիյանը նաեւ տեղեկացրեց, որ կփորձեն կապ հաստատել տեղի քահանայի հետ եւ ստույգ տեղեկություններիմանալ Յակուբիեում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

 

 

Ինչ վերաբերում է Հալեպում տիրող իրավիճակին, Բերիո թեմի առաջնորդարանի մամուլի խոսնակը նշեց, որ այս պահինիրավիճակը Հալեպում հանդարտ է, կրակոցների եւ պայթյունների ձայներ չեն լսվում:  Հալեպում որոշ բարեգործականկազմակերպություններ քաղաքի փողոցներում մեծ կաթսաներով տաք կերակուր են պատրաստում եւ բաժանում հալեպցիներին:

 

 

Նման ողջունելի քայլ է ձեռնարկել նաեւ Սիրիայի հայկական Կարմիր խաչի կազմակերպությունը` շաբաթը մեկ օր տաք կերակուրբաժանելով տեղի հայերին: Բացի այդ, Ռեյիսյանը նաեւ նշեց, որ ձրի հաց բաժանելու ծրագիր է մշակվել: Սիրիական բանակը երեկեւ այսօր Հալեպի մի քանի հրապարակներում հաց է բաժանել ժողովրդին:

 

1