Հազար ու մի հարց հոգեբանությունից
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Հազար ու մի հարց հոգեբանությունից

Հազար ու մի հարց հոգեբանությունից

Հոկտեմբերի 1-ին ԱրՊՀ-ի մանկավարժության  եւ հոգեբանության ամբիոնի հյուրն էր հոգեբանական գիտությունների թեկնածու, Երեւանի պետական մանկավարժական համալսարանի դասախոս, հոգեբանական ծառայության ղեկավար Արմեն Բեջանյանը: Դասախոսությունը լսելու էին եկել մանկավարժներ, հոգեբաններ, սոցիալական  ծառայության աշխատողներ:

 

Անդրադառնալով մանկական տարիքում երեխաների հոգեբանական խնդիրներին, դասախոսը կարեւորեց հոգեբանական այն միջավայրը, որտեղ երեխան պետք է իրեն ապահով զգա: Այնուհետեւ գալիս է կարիքների բուրգի ձեւավորումը, որոնք լինում են հոգեբանական եւ ֆիզիոլոգիական բնույթի, դրանց դիտարկումը գիտական  տեսանկյունից:Կամ  էլ  ինչ է նշանակում << հաշմանդամութուն>> հոգեբանական դիտանկյունից:

 

Ընդհանրապես  պատերազմից հետո եւ մանավանդ՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հոգեբանական ծառայությունները կանգնեցին լուրջ խնդրի առջեւ երեխաների հոգեբանական բարդույթների հաղթահարման հարցերում:

 

Անդրադարձ  եղավ  նաեւ սոցիալական  ծառայողի կողմից հաշմանդամի հոգեբանական բարդույթների հաղթահարմանը:

 

Բազմավաստակ  հոգեբանը  դասախոսություններն ընդհատում էր հետաքրքրաշարժ խաղերով  ու կյանքից բերված կոնկրետ  օրինակներով:

 

<<Ապառաժ>>

1