Հադրութում բազմաբնակարան շենքեր են կառուցվում ՊԲ զինծառայողների ընտանիքների համար
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հադրութում բազմաբնակարան շենքեր են կառուցվում ՊԲ զինծառայողների ընտանիքների համար

Հադրութում բազմաբնակարան շենքեր են կառուցվում ՊԲ զինծառայողների ընտանիքների համար

Հադրութում երկու բազմաբնակարան շենքեր են կառուցվում ՊԲ զինծառայողների ընտանիքների համար:

Արցախի քաղաքաշինության նախարարությունից հայտնում են, որ շենքերի շինարարությունը սկսվել է 2016 թվականին: Առաջին շենքը` 20 բնակարանով, շահագործման կհանձնվի մինչև ընթացիկ տարվա ավարտը:

Այստեղ արդեն ավարտվել են տանիքի ծածկի կառուցման, դռների և լուսամուտների տեղադրման, էլեկտրական գծերի, ներքին ու արտաքին ջրագծերի մոնտաժման աշխատանքները,  իրականացվում է ներքին հարդարում:

Մյուս շենքը, որն, ըստ նախագծի  16 բնակարանոց է,  նախատեսվում է հանձնել 2018-ին:

Շենքերն արևկող են, ունեն մեկ նկուղային և 4 վերգետնյա հարկեր: Հարմարավետ կենցաղավարության համար կստեղծվեն բոլոր պայմանները: Շինարարությունն ավարտելուց հետո կբարեկարգվի շենքերին հարող տարածքը:

Ծրագրով նախատեսված է կառուցել  մանկական խաղահրապարակ, ավտոկայանատեղի, կանաչ գոտի` զբոսահարթակով:

ՊԲ սպայակազմի  համար կառուցվող բազմաբնակարան շենքերի շինարարությունն իրականացվում է ՊԲ միջոցներով. Կապալառու կազմակերպությունը` «Եվրոստրոյ» ՍՊԸ-ն է:

Ավելացնենք, որ այս ծրագրով, ՊԲ սպայակազմի համար  բազմաբնակարան շենքեր են կառուցվել Արցախի մայրաքաղաքում և բոլոր շրջկենտրոններում:

1