Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում տեղի ունեցավ Արցախյան թթվի փառատոն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում տեղի ունեցավ Արցախյան թթվի փառատոն

Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում տեղի ունեցավ Արցախյան թթվի փառատոն

Հոկտեմբերի 25-ին  ԼՂՀ  մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության եւ Հադրութի շրջվարչակազմի նախաձեռնությամբ Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում կազմակերպվեց Արցախյան թթվի փառատոն:

 

 Փառատոնի ավելի քան 50 տաղավարներում համտեսի և վաճառքի ներկայացվեցին  Դրախտիկի և Հադրութի շրջանի ևս 16 գյուղերի ավանդական թթվի հարուստ տեսականի, ինչպես նաև  արցախյան խոհանոցի այլ ուտեստներ:

 

Փառատոնին ներկայացվեցին  նաև  արցախյան   մշակութային արժեքների, ավանդական արհեստների  և    կենցաղի  ցուցադրություններ, ազգագրական պարեր: Ազգային նվագարաններով  ու ժողովրդական երգ ու նվագով հանդես եկան Հադրութի <<Դիզակ>> համույթը, երաժիշտներ ու երգիչներ Ստեփանակերտից:

 

Միջոցառման նպատակը դարերից եկող ազգային ավանդույթները արժևորելն ու դրանք սերնդեսերունդ փոխանցելն էր, ինչպես նաև բնության բարիքներից օգտվելու՝  հադրութցու  բազմաշնորհ տաղանդը ներկայացնելը: Այն նաև մշակութային ժառանգության, մասնավորապես,  ոչ նյութական մշակութային ժառանգության մաս կազմող  արցախյան խոհանոցի, ժողովրդական բանահյուսության, բարբառի և  ենթաբարբառների  պահպանման և հանրահռչակման  նպատակ ուներ:

            

1