Կոմիտաս Վարդապետի մասին ֆիլմում կխաղան Էդրիան Բրոուդին, Ալեն Դելոնը եւ Դասթին Հոֆմանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Կոմիտաս Վարդապետի մասին ֆիլմում կխաղան Էդրիան Բրոուդին, Ալեն Դելոնը եւ Դասթին Հոֆմանը

Կոմիտաս Վարդապետի մասին ֆիլմում կխաղան Էդրիան Բրոուդին, Ալեն Դելոնը եւ Դասթին Հոֆմանը

Ռուսատանում բնակվող ռեժիսոր Վալերի Սաարյանը 2013-ին հայտնել էր, որ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի նախագիծ է մշակվում Կոմիտաս վարդապետի մասին, որի նկարահանումները պետք է սկսվեն այս տարի ։

 

Վալերի Սաարյանը սեպտեմբերի վերջին  Երեւանում կայացած հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ ֆիլմի  սցենարի վերջնական տարբերակը շուտով կմշակվի, նախապատրաստական աշխատանքները կավարտվեն  2015-ի գարնանը, իսկ աշնանը պիտի սկսվեն նկարահանումները։ Ֆիլմը պատրաստ կլինի 2016-ի գարնանը։

 

Սաարյանը հայտնել է, որ ֆիլմի մեջ Կոմիտասի կերպարը կմարմնավորի օսկարակիր Էդրիան Բրոուդին։ «Ոչ ոք չի  կասկածում, որ նա տաղանդավոր դերասան է. համոզված ենք, որ Բրոուդին կմտնի Կոմիտասի կերպարի մեջ ու հրաշալի կխաղա։

 

Նա կարդացել է սցենարը, շատ հավանել է այն ու համաձայնութունը արդեն տվել է։ Եթե այլ՝ չնախատեսված հանգամանքներ չխանգարեն, Էդրիան Բրոուդին կմարմնավորի  Կոմիտասին »,-  ասաց նա։

Վալերին հայտնեց, որ սցենարի կերպարներից  է Կոմիսար Վերժեն, որ ներկայացնում է այս պատմութունը։ Դեռ որոշված չէ,  թէ այդ դերը Ժան Ռենոն, թէ Ժերար Դեպարդիյեն կստանձնեն։ Ֆիլմում ցեղասպանության ահավոր պատկերներ կլնեն, որոնց հետեւանքով էլ գլխավոր հերոսը՝ Կոմիտասը հոգեկան խանգարում է ստանում։

 

Դեպքերը հիմնականում տեղի կունենան Փարիզի հոգեբուժարանում , ուր հայտնվել է վարդապետը։ Կարեւոր, առանցքային կերպար է նաեւ հոգեբուժարանի բժիշկը, նրան կմարմնավորի Ալեն Դելոնը։ Հոգեբուժարանի հիվանդներից է նաեւ շախմատ  խաղացող հրեա Շփիլմախրը, որ մտերմանում է Կոմիտասի հետ։ Շփիլմախրի դերը պիտի ստանձնի Դասթին Հոֆմանը։ 

 

 

Սաարյանը նշեց, որ  ֆիլմի երաժշտութունը կգրի  Տիգրան Մանսուրյանը, երգերը՝ Սերժ Թանքյանը։ Սցենարի հեղինակն է Մարք Արենը։ Ֆիլմի ռեժիսորը կլինի կամ Միլոշ Ֆորմանը, կամ Ռոման Պոլանսկին։ Ֆիլմի բյուջեն կկազմի 17 մլն դոլլար:

1