Կլոր սեղանի թեման «Ազգ- ընտանիք-բանակ»-ն  է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Կլոր սեղանի թեման «Ազգ- ընտանիք-բանակ»-ն  է

Կլոր սեղանի թեման «Ազգ- ընտանիք-բանակ»-ն  է

Մարտի 29-ին «Մայրություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվեց կլոր սեղան «Ազգ-ընտանիք-բանակ» թեմայով, որին մասնակցում էին տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արցախյան և աֆղանական պատերազմի վետերաններ, մտավորականներ, լրագրողներ, Ք.Իվանյանի անվան ռազմա-մարզական վարժարանի ուսանողներ:

«Կաճառ» հասարակական կազմակերպության նախագահ, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հարությունյանն իր բացման խոսքում նշեց, որ «Մենք բոլորս կարող ենք մեր հնարավորությունների չափով իր դերակատարումն ունենալ «ազգ-բանակ» կոնցեպտում: Ընտանիքից սկսած, դպրոցական ռազմա-մարզական խաղերի միջոցով կարելի է երեխաների մոտ մշակել բանակային կյանքին ավելի մոտ լինելու կարողություններ ու հմտություններ: Աֆղանական պատերազմի վետերանների միության նախագահ Եսայի Ալթունյանն ասաց, որ ազգի ապագան հուսալի կլինի միայն այն դեպքում, երբ ունենանք մտավորական սպաներ, որոնք իրենց պրոֆեսիոնալիզմը կհամակցեն ամուր հավատքով ու նվիրվածությամբ: Այսօր Արցախը ոչնչով չի տարբերվում հին Սպարտայի պետությունից: Դա է մեր իրականությունը: Բոլոր կառույցները պետք է օժանդակեն բանակի կայացմանը:

Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության Ազգային և կրոնական փոքրամասնությունների հարցերով բաժնի վարիչ Աշոտ Սարգսյանը կարևորեց ամուր հավատքի ու սիրո վրա հենված ռազմա- հայրենասիրական դաստիարակության կարևորությունը, որում մեծ դեր պիտի խաղան նաև մեր հոգևորականները:

Հասարակական կառույցների դերը կայանում է նրանում, որ նրանք ավելի մոտ լինենով ժողովրդին, պետական կառույցների առջև դնում են հասարակությանը հուզող խնդիրներ՝ համատեղ լուծումներ ստանալու ակնկալիքով:

«Ապառաժ»

1