Կգումարվի Արցախի խորհրդարանի նոր նստաշրջանի անդրանիկ նիստը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Կգումարվի Արցախի խորհրդարանի նոր նստաշրջանի անդրանիկ նիստը

Կգումարվի Արցախի խորհրդարանի նոր նստաշրջանի անդրանիկ նիստը

Արցախի Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ ավելի վաղ տեղի էր ունեցել արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նիստը, որը դրական եզրակացություն է տվել նախորդ նստաշրջանից խորհրդարանում շրջանառության մեջ դրված «Էներգետիկայի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին ու դրան կից փաթեթին:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի անդրանիկ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին ժամը 11:00-ին:

1