Կարո Փայլանը դատի է տվել «Ենի շաֆաք»-ի սյունակագրին՝ քրիստոնյաներին «գյավուր» անվանելու համար
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Կարո Փայլանը դատի է տվել «Ենի շաֆաք»-ի սյունակագրին՝ քրիստոնյաներին «գյավուր» անվանելու համար

Կարո Փայլանը դատի է տվել «Ենի շաֆաք»-ի սյունակագրին՝ քրիստոնյաներին «գյավուր» անվանելու համար

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը դատի է տվել թուրքական «Ենի շաֆաք» թերթի սյունակագիր Հայրեթթին Քարամանին:

Այս մասին հաղորդում է է t24.com.tr կայքը:

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայրեթթին Քարամանը օգոստոսի 18-ի համարում իր սյունակը վերնագրել է «Խոզի կաշվից հագուստ դուրս չի գա, գյավուրից էլ՝ բարեկամ»:

Փայլանը այս առնչությամբ դիմել է Ստամբուլի հանրապետական նշանակության գլխավոր դատախազություն՝ Հայրեթթին Քարամանի կողմից ժողովրդին ատելություն եւ թշնամանք հրահրելու եւ ժողովրդի մի մասին նվաստացնելու հիմնավորումներով:

 

1